Առողջապահություն 

Քննարկվել է մարզերում վիրաբուժական ծառայության զարգացման հարցը

analitik.am

Մարզեր կատարած այցերի ընթացքում մի շարք բուժհաստատություններում բարձրացված վիրաբուժական ծառայությանն առնչվող խնդիրները ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի նախաձեռնությամբ քննարկվել են մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների և մարզերի գլխավոր մասնագետների մասնակցությամբ։

ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը   ներկայացրել է մարզերում վիրաբուժական ծառայության իրավիճակը, դրա զարգացման ուղղությամբ մարզերից ստացված առաջարկությունները, ինչպես նաև իր տեսլականը։

Քննարկվել են ներկայացված և տեղում հնչած առաջարկությունները։

Լևոն Ալթունյանն առաջարկել է մարզերի ներկայացուցիչներից ստեղծել նախաձեռնող խումբ` վիրաբուժական ծառայության զարգացման, ինչպես նաև առկա խնդիրների լուծման մեթոդաբանություն մշակելու նպատակով։ Այդ  ենթատեքստում կարևորվել են մարզերում աշխատող նեղ մասնագետների վերապատրաստումները։ Հանձնարարվել է Առողջապահության ազգային ինստիտուտին մշակել մարզային մասնագետների գիտակրթական տարեկան ծրագիր։

ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն առաջարկել է, ելնելով մարզային հիվանդանոցների նեղ մասնագետներով և սարքավորումներով հագեցվածությունից, որոշել բժշկական կենտրոնների մակարդակը։

Մարզերում վիրաբուժական ծառայության որակի բարելավման գործում կարևորվել է նաև կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի ներդրումը։

Նույն շարքից