Հասարակություն 

Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության պատվիրատուն հայտնի է

analitik.am

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության պատվիրատուն հայտնի է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Այս պահին պետերբուրգյան ահաբեկչության գործում կա 10 գործող անձ, այդ թվում Ազիմով եղբայրները: Նրանցից ավագը՝ Աքրամը ձերբակալվել է ապրիլի 19-ին և շուտով դատարանը կարող է որոշում կայացնել նրա կալանքի մասով:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ահաբեկչության զոհերի թիվը հասնում է 14-ի:

Նույն շարքից