Մեքենա է այրվել

Մեքենա է այրվել

Ապրիլի 20-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խաչփար գյուղի վերջնամասում ամբողջությամբ այրվում է «ВАЗ 2106» մակնիշի 61 SL 904 պետհամարանիշով ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել` 19:22-ին: