Հասարակություն 

Օլանդը հայտարարել է, որ Փարիզում տեղի ունեցածը կրում է ահաբեկչական բնույթ

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում՝ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած հարձակումը կրում է ահաբեկչական բնույթ: Նա նաև նշել է, որ հարձակման քննությամբ զբաղվում է հակաահաբեկչական դատախազությունը:

Նշենք, որ հարձակումը տեղի է ունեցել այն պահին երբ France 2 հեռուստաընկերությունում պատրաստվել են Ֆրանսիայի նախագահի 11 թեկնածուների ելույթին:

Կրակոցների արդյունքում մեկ ոստիկան է զոհվել, կա երու վիրավոր: Հարձակվողը սպանվել է: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ հարձակվողները երկուսն են եղել, երկրորդին հաջողվել է փախուստի դիմել:

Հավելենք, որ սպանված հանցագործի ինքնությունը հայտնի է, իսկ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:

Նույն շարքից