Քաղաքականություն 

Եվրախորհրդարանի նախագահը հայտնել է, թե ինչպես Մեծ Բրիտանիան կարող է մնալ ԵՄ-ի կազմում

analitik.am

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Եվրամիությունից  դուրս եկող Մեծ Բրիտանիան ուրախությամբ կսկսի հակառակ գործընթացը, եթե հունիսի 8-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում բրիտանացիները փոխեն իրենց որոշումը, հայտնում է The Guardian-ը:

Այսկերպ նա արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե ետդարձի ճանապարհ չկա:

Տայանի կարծիքով, Brexit-ը հեշտությամբ կարող է չեղյալ համարվել, եթե ընտրությունների արդյունքում իշխանության գան նրանք, ովքեր կողմ են Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմի մեջ  լինելուն:

Եվրախորհրդարանի նախագահը նաև հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանված լինեն Մեծ Բրիտանիայում:

Նույն շարքից