Քաղաքականություն 

Մահմուդ Ահմադինեժադին թույլ չեն տվել մասնակցել Իրանի նախագահական ընտրություններին

analitik.am

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին թույլ չեն տվել մասնակցել հարևան երկրում մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին: Նման որոշում ապրիլի 20-ին կայացրել է Իրանի Դիտորդական խորհուրդը:

Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել էր, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, ինչն արժանացել էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեի հավանությանը: Սակայն դրանից հետո նախկին նախագահը փոխել էր որոշումը՝ գիտակցելով, որ քիչ շանսեր ունի հաղթելու համար:

Այսպիսով Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու է 6 թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Հասան Ռոհանին:

Նույն շարքից