Հասարակություն 

Ուսուցչուհին և աշակերտուհին ծեծկռտուք են սարքել դասասենյակում

analitik.am

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որն արվել է Չինաստանի դպրոցներից մեկում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուսուցչուհին և աշակերտուհին ծեծկռտուք սարքում դասասենյակում: Այս մասին հայտնում է ndtv.com-ը:

Կադրերում երևում է, թե ինչպես է աշակետրուհին սադրում ուսուցչուհուն, ով ապտակում է  վերջինիս, ինչից հետո սկսվում է ծեծկռտուք: Մյուս աշակերտները փորձում են հանգստացնել ծեծկռտուքի մասնակիցներին, սակայն՝ ապարդյուն:

Թե կենկրետ որ դպրոցում է տեղի ունեցել միջադեպը, հայտնի չէ: Տեսանյութը դիտվել է արդեն ավելի քան 1 միլիոն անգամ:

Նույն շարքից