Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի

Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի

Հիվանդանոցում մահացել է ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում վիրավորված քաղաքացիներից ևս մեկը: Այս մասին հայտնել է Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան:

Նա նշել է, որ մահացողը 1960 թվականին ծնված կին է:

Այսպիսով Ռուսաստանի երկրորդ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասավ արդեն 16-ի: Նրանց թվում է նաև մահապարտը: