Նեյմարը չի խաղա «Ռեալի» դեմ

Նեյմարը չի խաղա «Ռեալի» դեմ

Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ասոցացիայի կարգապահական կոմիտեն մերժել է «Բարսելոնայի» բողոքարկումը, որը վերաբերում էր Նեյմարի  որակազրկմանը:

Ավելի վաղ կատալոնական գրանդի բրազիլացի հարձակվողը որակազրկվել էր 4 խաղով Իսպանիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած «Մալագայի» դեմ խաղում կարմիր քարտ ստանալուց հետո մրցավարին ծափահարելու համար:

Այսպիսով Նեյմարը ստիպված է բաց թողնել ևս 3 հանդիպում, որոնցից մեկը «Ռեալի» դեմ խաղն է: