Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: