Tesla-ն ետ է կանչում ավելի քան 53 հազար ավտոմեքենա

Tesla-ն ետ է կանչում ավելի քան 53 հազար ավտոմեքենա

Tesla-ն խնդիրներ է հայտնաբերել 2016 թվականի փետրվարից հետո արտադրված իր մեքենաների ձեռքի արգելակման համակարգերի մոտ: Նշվում է, որ այդ մոդելների վրա տեղադրվել են ոչ որակյալ դետալներ, որոնք մատակարարել է արտադրողներից մեկը:

Ընկերությունը միաժամանակ նշում է, որ ի հայտ եկած անսարքության պատճառով դեռ որևէ մեկը չի տուժել: Իսկ մեքենաները ետ են կանչվում անվտանգության նկատառումներից ելնելով: