Սպորտ 

Մեսսին չի դադարում զարմացնել. Ինյեստա

analitik.am

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան Իսպանիայի առաջնության շրջանակներում Մադրիդի «Ռեալի» դեմ տոնած հաղթանակից հետո հիացմունքի խոսքեր է ասել իր թիմակից Լեոնել Մեսսիի հասցեին:

Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 2:3 հաշվով իսկ Մեսսին  դարձավ դուբլի հեղինակ՝ կատալոնական գրանդում իր գոլերի թիվը հասցնելով 500-ի:

«Մեսսիի իրական մեծությունը նրանում է, որ նա նույնիսկ այսքան տարի անց չի դադարում զարմացնել: Ակումբի համար մեծ պատիվ է նրան ունենալ իր կազմում, Մեսսին հիանալի է»,-Ինյեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Նույն շարքից