Քաղաքականություն 

Այն, որ Թուրքիան վերջնականապես երես թեքեց Եվրոպայից, լավ չէ. Մերկել

analitik.am

Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն և սահմանադրական փոփոխությունները լրջորեն բարդացրեցին Բրյուսելի և Անկարայի հարաբերությունները: Այս մասին ապրիլի 27-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք հարգում ենք թուրքական ժողովրդի՝ որոշում կայացնելու իրավունքը»,-ասել է Մերկելը՝ միաժամանակ հավելելով, որ իրենց անհանգստացնում են խախտումների մասին տեղեկությունները. «Թուրքական կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի սրա վրա»:

Մերկելի խոսքերով, այն որ Թուրքիան վերջնականապես երես թեքեց Եվրոպայից, լավ չէ:

Նույն շարքից