Fox News-ի հետ հարցազրույցի ժամանակ ԱՄՆ պետաքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել, որ Իրանը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների, ինչպես նաև տարածաշրջանի կայունության համար:
Թիլերսոնը նշել է, որ Իրանի նկատմամբ քաղաքականությունը պետք չէ դիտարկել միայն գործողությունների միասնական համապարփակ պլանի տեսանկյունից (խոսքը վերաբերում է 2016 թվականին ստորագրված հայտնի համաձայնագրին, որով արևմուտքը չեղյալ է համարում իր պատժամիջոցներն Իրանի նկատմամբ՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ, իսկ Թեհրանը սահմանափակում է իր միջուկային գործունեությունը):
«Պետք է հաշվի առնել այն, որ Իրանը պետություն է, որն աջակցում է տարածաշրջանում ահաբեկչությանը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: