Հասարակություն 

Ջոն Մաքքեյնի դուստրը Բարաք Օբամային անվանել է «կեղտոտ կապիտալիստ»

analitik.am

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի դուստրն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային անվանել է «կեղտոտ կապիտալիստ»:

Այսպես Մեգան Մաքքեյնը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ԱՄՆ նախկին նախագահը 400 հազար դոլար է պահանջել Ուոլթ-Սթրիթում դասախոսության համար:

«Զավեշտն այն է, որ սուրբ Օբաման իրականում նույն կեղտոտ կապիտալիստն է, ինչպիսին մենք ենք»,-ասել է Մեգանը:

Սենատորի դուստրը նաև հավելել է, որ Օբամայի դասախոսությունները շատ ձանձրալի են, և ինքը նույնիսկ գումար կվճարեր դրանք չլսելու համար:

Նույն շարքից