Հասարակություն 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա

analitik.am

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 29-30-ը, մայիսի 2-3-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           27.50C (1971 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               2.40C (1979 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           15.00C

Նույն շարքից