Հասարակություն 

Հրացան, պահունակ, ականանետի ական և փամփուշտներ

analitik.am

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1995 թ. ծնված Գուրգեն Չ.-ն կամավոր հանձնել է «ՏՈԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության ՊՊԳՎ Կապանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Եփրեմ Բ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 30, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 131, 7.62 մմ տրամաչափի կարաբինի 52 փամփուշտ, ինքնաձիգի մեկ դատարկ պահունակ և 82 տրամաչափի ականանետի մեկ ական:

Նույն շարքից