Հասարակություն Մշակույթ 

Երևանում նշվել է Ջազի միջազգային օրը

analitik.am

Երևանն արդեն վեցերորդ տարին անընդմեջ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, միանալով աշխարհի տարբեր քաղաքներին, Ջազի միջազգային օրը նշում է բացօթյա մեծ համերգով: Կասկադ համալիրի հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների: Հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրն ունկնդրել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել հայկական ամենահեղինակավոր ջազմեններն ու ջազ-բենդերը:
Ջազի սիրահարներին մատուցված այս տարվա անակնկալը միջոցառման հյուր, ամերիկացի հայտնի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմենի ելույթն էր:

Նույն շարքից