Գլխավոր Հասարակություն 

ՎՏԲ բանկը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին. shame.am

analitik.am

ՎՏԲ բանկը շատ շփվեց Տիգրան Ուրիխանյանի հետ: Տվյալներ կան, որ այդ բանկը նրան անգամ 90 մլն դրամ է նվիրել, այդ կապակցությամբ կասկածներ կային, թե Ուրիխանյանն ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ է, իսկ ՎՏԲ-ն նրան անվերադարձ վարկեր է տրամադրում որպես հոնորար, ադրբեջանցի փայատերերի հաշվին: Ինչևէ, այս երկու կասկածելի սուբյեկտների միջև շփումը լայնածավալ էր ու տպավորիչ:
Հայտնի է, որ մարդիկ շատ շփվելով փոխառում են մեկը մյուսի սովորությունները, բնավորության գծերը և այլն: Բացառություն չէր նաև ՎՏԲ բանկը. սա էլ սովորեց Ուրիխանյանից: Իսկ ի՞նչ: Սովորեց այն, ինչ վերջինիս մոտ ամենից լավ էր ստացվում, այն է` դատի տալը: Հայտնի է, որ Ուրիխանյանը ՀՀ դատարանն ամենաշատ սիրող քաղաքացին է, նա տասնյակ հայցեր ունի տարբեր անհատների և կազմակերպությունների դեմ: Եվ հիմա ՎՏԲ բանկն է նրան դատի տալիս. ինչպես տեղեկանում ենք Datalex.am կայքից, 2017թ. մարտի 28-ին 10814 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 1800 ՀՀ դրամ և 104610 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջով բանկը դիմել է դատարան: Մարտի 31-ին դատարանը գործը վարույթ է վերցրել:
Դատարանը կատարել է իր պարտավորությունը: Սակայն Տիգրան Ուրիխանյանի դեպքում դատավորը փոքր-ինչ յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել` դատական նիստը նշանակելով… 2018 թվականի փետրվարի 8-ին: Ասենք, որ սա աննախադեպ է: Երբ դատարանը դատաքննություն է նշանակում գործը վարույթ վերցնելուց 11 ամիս հետո, սա նշանակում է, որ մի բան էստեղ էն չէ: Հիմա թե որն է այս ժամկետի պատճառը` Ուրիխանյանի Կուտոյան եղբա՞յրը, նրա պատգամավորական կագավիճա՞կը, թե՞ մեկ այլ բան` մեզ անհայտ է: Հայտնի է միայն, որ դատարանների համար խելագարվող Ուրիխանյան Տիգրանն այժմ ինքն է ընկել դատարանի ճանկը, հայտնի է նաև, որ ՎՏԲ բանկի վրա էժան չնստեց Ուրիխանյան Տիգրանի հետ համագործակցությունը` նա վերջինից ձեռք բերեց մարդկային հարաբերությունների ամենակեղտոտ հատկանիշներից մեկը: Տեսնենք, թե ինչով կավարտվի Ուրիխանյան-ՎՏԲ կոնֆլիկտը` ՀՀ ԱԱԾ զգոն վերահսկողության ներքո:

Աղբյուրը՝ shame.am

Նույն շարքից