Գլխավոր Հասարակություն 

Անի Հովհաննիսյանի տարածած տեղեկությունները ունեցել են փաստական հիմնավորումներ. դատապաշտպան

analitik.am

Կարծում եմ, որ Անի Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ուղղված է  ոչ միայն Անի Հովհաննիսյանի, այլ նաև ազատ մամուլի դեմ: Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Անալիտիկ լրատվականի խմբագիր Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

-Պարոն Սիմոնյան, այսօր մամուլի ազատության օրն է և լրանում է ուղիղ մեկ տարին, որ ձերբակալվել է Analitik.am-ի խմբագիր Անի Հովհաննիսյանը: Դատական նիստերից պարզ է դառնում, որ այս գործում ամեն ինչ չէ,  որ հարթ է: Ի՞նչ կասեք  գործի մասին:

-Նախ շնորհավորում եմ մամուլի ազատության օրվա հետ կապված մամուլի աշխատակիցներին և բոլոր այն անձանց, ովքեր իրենց համարում են մամուլի ազատության համար պայքարող:

Ինչպես հայտնի է արդեն 1 տարի է, ինչ Անի Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:  Դատական նիստերի ընթացքից  ակնհայտ է դառնում, որ նրան առաջադրվել է անհիմն մեղադրանք: Դատաքննությամբ ակնհայտ է դառնում, որ նա փաստացի քրեորեն հետապնդվում է մամուլում իր կարծիքը ներկայացնելու և տարածելու համար, որն անթույլատրելի է մարդու իրավունքների տեսանկյունից, ինչպես նաև ոտնձգություն է ազատ մամուլի դեմ:

Պետք է փաստել, որ Անի Հովհաննիսյանի կողմից մամուլում տարածված տեղեկությունները ունեցել են փաստական հիմնավորումներ, որոնց վրա էլ կառուցված է եղել լրագրողի գնահատողական դատողությունները:

Կարծում եմ, որ Անի Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ուղղված է  ոչ միայն Անի Հովհաննիսյանի, այլ նաև ազատ մամուլի դեմ:

Նույն շարքից