Ֆեյսբուք 

Ավարայրի համայնքապետարանի ծխական մատյաններում ԼՏՊ-ի մասին տեղեկություններ չեն հայտնաբերվել

analitik.am

Ավարայրի համայնքապետարանից ստացված տեղեկություններով, համայնքի ծխամատյաններում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին տվյալներ չկան, ուստի նա չէր կարող մասնակցել, առավել ևս պատասխանատվություն կրել համայնքի մերձակա դաշտավայրում տեղի ունեցած հայտնի ճակատամարտի ելքի համար:


Ինչ վերաբերում է նմանահունչ անուն ունեցող քաջարի երիտասարդին, ով կռվել է աշխարհազորայինների ջոկատում, ապա նա եղել է ռամկաց դասից, ազգանունն էլ ոչ թե Տեր, այլ անտեր Պետրոսյան, Հայաստանի ապագա նախագահի հետ էլ ազգակցական որևէ կապ չի ունեցել:



Անուշիկ Աբգարյան

Նույն շարքից