Հասարակություն 

Արգամ Աբրահամյանը «Լեքսուս» է նվիրել իր թիմակիցներից մեկին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով, օրերս Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն 9 մլն դրամանոց «Լեքսուս» մակնիշի ջիպ է նվիրել իր թիմակիցներից՝ տարածաշրջանում հայտնի Կյաժին (Վահրամ), ով Արտաշատի մի քանի գյուղերում բավականին լուրջ ներդրում է ու­նեցել Արգամ Աբրահամյանի հաղթանակի գործում: Համաձայն տեղա­ցիների, նախընտրական քարոզչության ընթացքում մարզի ՀՀԿ- ականները բազմիցս փորձել են չեզոքացնել Վահրամին, անգամ խաբեությամբ ծեծ ու ջարդ կազ­մակերպելով, հետո նույն գործով ոստիկանությունում վերջինիս վրա քրեական գործ հարուցելով: Այդուհանդերձ, Արգամի գնահատանքից հասկանալի է դառնում, որ Կյաժը հաստատակամ է գտնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից