Հասարակություն 

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին

analitik.am

Մայիսի 9-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ ամյակին նվիրված միջոցառումներին:

Դեսպանը նախ այցելեց Բեռլինի Տրեպտով այգի, որտեղ ծաղիկներ զետեղեց սովետական զինվորի հիշատակը հավերժացնող հուշակոթողի առջև։

Այնուհետև, Աշոտ Սմբատյանն ու ԳԴՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը Գերմանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Բեռլինի Թիրգարթեն այգի, որտեղ մասնակցեցին սովետական զինվորների հիշատակը հավերժացնող ռազմական փառքի հուշարձանի և եղբայրական գերեզմանի առջև տեղի ունեցած ծաղկեպսակների զետեղման արարողությանը:

Միջոցառումների ավարտին դեսպան Սմբատյանը մասնակցեց ԳԴՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությանը:

Նույն շարքից