Քաղաքականություն 

Կառավարությունում ծափերով հրաժեշտ տվեցին Արփինե Հովհաննիսյանին

analitik.am

Այսօր կառավարության նիստն ավարտվեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ծափերով հրաժեշտ տալով: Բանն այն է, որ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում մանդատ ստացած նախարարը որոշել է հրաժարվել նախարարական պորտֆելից և վերցնել պատգամավորական մանդատը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Արփինե Հովհաննիսյանին համատեղ աշխատանքի համար՝ ԱԺ-ում նրան արդյունավետ գործունեություն մաղթելով:

Արդարադատության նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք մաղթեց կառավարությանը:

 

Նույն շարքից