Հասարակություն 

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես Թեհրանում

analitik.am

Մայիսի 11-ից 13-ը Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Թեհրանի «Արարատ» մշակութային միությունում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվեցին 1988-2016 թվականներին Հայաստանում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունները: Ներկայացված էին փաստագրական և գեղարվեստական ձևաչափով 160-ից ավելի լուսանկարներ:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոս Գրիգոր Հակոբյանը, Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը և ցուցահանդեսի կազմակերպիչ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը։

Նույն շարքից