Առողջապահություն 

Օրակարգում` դեղագործական ոլորտի արդիական հարցերը

analitik.am

Անցած շաբաթ և կիրակի օրերին առողջապահության նախարարությունը լրագրողների համար Աղվերանում կազմակերպել էր «Հայաստանի դեղագործական ոլորտի արդիական հարցերը» խորագրով սեմինար: Առողջապահական թեմաներին անդրադարձող լրագրողներին ներկայացվեցին «Դեղերի մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները` մանրամասնելով դեղերի գրանցմանը, դեղատոմսերի դուրսգրմանը, դեղերի գնագոյացմանը, ինչպես նաև կեղծ դեղերին առնչվող հարցերը:

Սեմինարի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դեղագործական ոլորտի` ներկրող, դեղ արտադրող և դեղատնային խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը սպառիչ պարզաբանումներ տվեց նաև դեղագործական ոլորտի ներկայացուցիչներին հետաքրող բոլոր հարցերին։
Քննարկման արդյունքում «Դեղերի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև ռիսկերի հետ կապված դեղագործական ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններն ու մտավախությունները փարատվեցին։

Լրագրողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու նաև դեղագործական շուկայի ներկայացուցիչներին:

Նույն շարքից