Քաղաքականություն 

Մերկելը հաստատել է, որ գերմանացի զինծառայողները կարող են դուրս բերվել Թուրքիայից

analitik.am

Գերմանիան այլընտրանք է փնտրում թուրքական Ինջիրլիկ ռազմաբազայում գտնվող իր զինծառայողների համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ գերմանացի զինծառայողները կարող են տեղափոխվել հարևան երկրներից որևէ մեկը, օրինակ՝ Հորդանան:

Հարկ է նշել, որ թուրքական Ինջիրլիկի մասով գոյություն ունեցող դժվարությունները նոր չեն սկսվել,  և գերմանական կողմն արդեն երկար ժամանակ է փորձում հարթել հարցը:

Ավելի վաղ Գերմանական կառավարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ օրերս Անկարան կրկին արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել սեփական երկրի զինծառայողներին:

Նույն շարքից