Գլխավոր Հասարակություն 

Հաջորդ դատական նիստում պետք է ներկայանա ազատազրկման վայրից վկա՝ Տիգրան Ուրիխանյանի օգնականը. Անի Հովհաննիսյան

analitik.am

Ինչպես հայտնի է, իմ վերաբերյալ քրեական գործը  բաղկացած է 18 հատորից: Այո, մի զարմացեք, շուրջ մեկ տարի ՀՔԾ-ն իր ամբողջ ռեսուրսով լծվել էր իմ մասին որևէ վարկաբեկիչ տվյալ հայթայթելու անիմաստ գործին: Այս անիմաստ գործունեությունը ՀՔԾ-ն ծավալել էր, որպեսզի ինչ-որ կերպ հիմնավորի իմ նախնական ապօրինի կալանքը: Արդյունքում ստացվեց ահա այսպիսի բազմահատորանոց, բայց հիմնազուրկ քրեական գործ, որը կրկնակի անգամ մեծ է քան Ավետիսյանների ընտանիքը սպանած Պերմյակովի քր ծգործը: Կարծում եմ դատավորի առջև դրված հատորների բուրգը շատ խոսուն է ստացվել:

Ի դեպ, շատ տարօրինակ բաներ են կատարվում դատարանում: Վկաներից մեկը դատական նիստերի օրը հիվանդանում է և չի ներկայանում, մյուս վկան ազատազրկման վայրում է, դե իսկ տուժող Տիգրան Ուրիխանյանն էլ ընդհանրապես դատարան չի գալիս:

Հիշեցնեմ,  որ ինձ կալանավորել են Տիգրան Ուրիխանյանի հաղորդման՝ բողոքի հիման վրա:

Հաջորդ դատական նիստում պետք է դատարան ներկայանա ազատազրկման վայրից վկա՝ Տիգրան Ուրիխանյանի օգնական,  Սարգիս Հարությունյանը: Նիստը նշանակված է մայիսի 18-ին ժամը 15:00-ին:

Ավելի քան 1 տարի շինծու քրեական գործով բանտարկված Անալիտիկ կայքի խմբագիր Անի Հովհաննիսյան:

 

Նույն շարքից