Հասարակություն 

Վրաերթի են ենթարկվել 25, 26 տարեկան երիտասարդներ, 71-ամյա կին և 14-ամյա աղջիկ

analitik.am

Մայիսի 15-ին, ժամը 21-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 14-ին, ժամը 19.10-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 17.25-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 15-ին, ժամը 9-ի սահմաններում, «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 64 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը ծնողի ներկայությամբ հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից