Հասարակություն 

ԱՄՆ-ում բախում է տեղի ունեցել Էրդողանի հակառակորդների և կողմնակիցների միջև

analitik.am

Մայիսի 16-ին Վաշինգտոնի կենտրոնում բախում է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների և հակառակորդների միջև:

Նշենք, որ Էրդողանը գտնվում է ԱՄՆ-ում և արդեն բանակցություններ է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Տեղի իշխանություները հայտնում են, որ բախման արդյունքում 9 մարդ է հոսպիտալացվել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան:

Նույն շարքից