Հասարակություն 

«ՎԱԶ-21010»-ը բախվել է բետոնյա արգելապատնեշին. Կան տուժածներ

analitik.am

Մայիսի 17-ին, ժամը 02:24-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բետոնյա արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի 85-րդ կմ-ին «ՎԱԶ-21010» մակնիշի 23 ՏՍ 087 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Հ. Պ.) բախվել է բետոնյա արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը, ուղևորներ՝ 1996 թ. ծնված Ս. Գ.-ը, 1999 թ. ծնված Դ. Ա.-ը, ովքեր հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից