Հասարակություն 

Ագրարարային համալսարանի շենքի ճակատային մասից քարեր են ընկել

analitik.am

Մայիսի 16-ին, ժամը 09:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող Ագրարարային համալսարանի շենքի ճակատային մասի (4-րդ հարկ) պատուհանի քիվի քարերը թուլացել են և ընկել, առկա է այլ քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թուլացել է պատուհանի բետոնե քիվի ամբողջական հատվածը (մոտ 5×0,5 գմ), ինչը ամրացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Նույն շարքից