«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Հրանտ Բագրատյան

analitik.am

Ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքում։



Կրթություն և աշխատանքային գործունեություն`

 

1965-1975 թթ.` ուսանել և ավարտել է Երևանի N49 միջնակարգ դպրոցը:

1975-1979 թթ.` ուսանել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը:

1979թ.` Մասիսի Հայէլեկտրամեքենա Ա/Մ, տնտեսագետ:

1979-1981 թթ.` Ծառայել է խորհրդային բանակում:

1981-1982 թթ.` «Քիմռեակտիվներ» Հ/Մ, տնօրենի տեղակալ:

1982-1985 թթ.` ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա:

1986-1990 թթ.` ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտ (կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ):

1990-1993 թթ.` ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար:

1991 թ. սեպտեմբեր-նոյեմբեր` ՀՀ կառավարության նախագահի պաշտոնակատար:

1993-1995 թթ.` ՀՀ վարչապետ:

1995 թ. հուլիս` ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո մինչև 1996 թ. նոյեմբեր՝ ՀՀ վարչապետ:

1996-1997 թթ.` Արժույթի միջազգային հիմնադրամ, խորհրդական:

1998-2006 թթ.` Երևանի կոնյակի գործարան (փոխնախագահ, մարդկային ռեսուրսների և խաղողի գնումների գծով տնօրեն):

2006-2011 թթ.` Ռուս-Հայ Սլավոնական Համալսարան (Երևան), Կիևի միջազգային հարաբերությունների և Ուկրաինայի Ազգային բանկի բանկային գործի համալսարաններ, որպես` պրոֆեսոր: Դասավանդել է՝ մեգաէկոնոմիկայի տեսություն, միկրոէկոնոմիկա, մակրոէկոնոմիկա, դինամիկ բանկինգ և մարդկային ռեսուրսների կառավարում առարկաները:



Այլ տվյալներ`


Տնտեսագիտության դոկտոր է: Դոկտորական թեզը պաշտպանել է Մոսկվայի կառավարման պետական համալսարանի (նախկին Ս. Օրջենիկիձեի անվան կառավարման ինստիտուտ) գիտխորհրդում` 2004թ.: 2005 թ. դոկտորական աստիճանը նոստրիֆիկացվել է Հայաստանում: 2010 թ. Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) նրան շնորհել է տնտեսագիտության դոկտորի աստիճան:

2010 թ.՝ Դոկտորական դիպլոմը ճանաչվել է Ուկրաինայի ԲՈՀ-ի կողմից։

1995 թ.` Ամերիկայի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ:

1998 թ.` ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ:

2005 թ.` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից նրան շնորհվել է նույն համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչում:

2006 թ.` ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է ՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրում ունեցող տնտեսագիտական գործիչ:

2010-2012 թթ.` Ուկրաինայի բանկային գործի համալսարանի ուսանողների կողմից մի քանի անգամ ճանաչվել է լավագույն դասախոս։

16 գրքի և 60 գիտական հոդվածների հեղինակ է: Նրա գրքերը լույս են տեսել հայերեն, ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներով: Համարվում է մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը:



Կուսակցական պատկանելիությունը`


“Ազատություն” կուսակցության նախագահն է:

2012 թ.մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական կարգով` ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կողմից (Ընտրատարածք 115):



Հանձնաժողովներ`


11.06.2012 թ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:

11.06.2012 թ.` ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով:



Անձնական տվյալներ


Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նույն շարքից