Գլխավոր Հասարակություն 

Տիգրան Ուրիխանյանի նախկին օգնականը հայտարարեց, որ Անի Հովհաննիսյանի կողմից գումարային պահանջ չի եղել. դատապաշտպան

analitik.am

Այսօր՝ մայիսի 18-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական հերթական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախկին օգնական Սարգիս Հարությունյանը, ով հայտարարեց, որ Անի Հովհաննիսյանի կողմից անձամբ ինքը գումարի պահանջի մասին խոսքեր չի լսել:

Նիստից հետո Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Սարգիս Հարությունյանի վկայությանը, ասաց, որ վերջինիս ցուցմունքները դրվել էին Անի Հովհաննիսյանի մեղադրանքի հիմքում և մեղադրական եզրակացությունում վկայակոչված էին որպես մեղադրող ապացույց. «Դատարանում վկան պարզաբանեց, թե ինչ է տեղի ունեցել, այսինքն Տիգրան Ուրիխանյանն իրեն ինչ է հայտնել, ինքն իրականում ինչ է տեսել: Վկան հայտնեց, որ Անի Հովհաննիսյանի կողմից երբևիցե գումարային պահանջ չի եղել, ավելին՝ երբ ինքը գումարի մասին խոսել է, Անին դրական պատասխան չի տվել, իսկ գաղտնի արված ձայնագրության բովանդակությունից հայտնի է դառնում, որ Անի Հովհաննիսյանը հարցնում է, թե նյութերը երբ կուղարկվեն: Այսինքն այստեղ խոսքը համագործակցության մասին է:

Վկան հաստատեց  այն հանգամանք, որ համագործակցության եզրեր կային գոնե ՎՏԲ բանկի մասով, այսինքն Ուրիխանյանը բանկի մասին խոսելու էր ԱԺ-ում, Անի Հովհաննիսյանը՝ Անալիտիկ լրատվականում: Բացի դրանից, Հարությունյանը հայտնեց, որ «Ալյանս» կուսակցությունն ունեցել է իր կայքը, որն այս պահին չի գործում, սակայն Տիգրան Ուրիխանյանն ունեցել է այլ կայքերի միջոցով լրացուցիչ լուսաբանվելու խնդիր, հետևապես հնարավոր է, որ նման համագործակցության հարց առաջ գար: Դա լրացրեց տուժողի ներկայացուցչի հայտարարություն, որ ՎՏԲ բանկը Տիգրան Ուրիխանյանի հեղինակությունն օգտագործել է Անի Հովհաննիսյանի դեմ: Ես հույս ունեմ, որ Ուրիխանյանը կգա դատարան և այդ հարցը կպարզաբանի, բայց միայն այս հայտարությունը բավական է հասկանալու համար, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ակնհայտ անհիմն մեղադրանքով:

Հարկ է նշել նաև վկայի այն խոսքերը, որ ինքը չի հանդիպել Անիի կողմից հրապարակված նյութի, որը կարող էր վարկաբեկիչ որակեր, ինքը նման նյութ չի կարդացել: Բացի դրանից, վկայի խոսքերով,  Տիգրան Ուրիխանյանը դատամոլ է /տարբեր 20-ից ավել մարդկանց դատի է տվել/  և  նրա ասածը  կարող էր ճիշտ չլիներ»:

Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական երրորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական չորրորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական հինգերորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական վեցերորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական յոթերորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական ութերորդ նիստի տեսանյութը

 

 

Նույն շարքից