Հասարակություն 

Շմայսի երեք սենյականոց աշխատասենյակը բաժին է հասել Սամվել Ալեքսանյանին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նորեկները երեկ, ընդմիջման ժամին, շփոթված այս ու այն կողմ էին գնում, փորձում էին պարզել, թե ուր են ընկել։ Շատերի աշխատասենյակների հարցը դեռ լուծված չէ, Ֆելիքս Ցոլակյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ողջ օրն իրարից անբաժան էին, միասին շրջում էին, աշխատասենյակի հարցերով դիմում ԱԺ աշխատակազմ։

Աշխատասենյակներից ոչ բոլորի վրա էին փակցված ցուցանակները, ինչը նշանակում է, որ երեկվա դրությամբ դեռ հարցը լուծված չէր։

ՕԵԿ խմբակցության բավականին ընդարձակ սենյակը, որի համար, ի դեպ, պայքար էր գնում, բաժին է հասել Սամվել Նիկոյանին։ Շմայսի երեք սենյականոց աշխատասենյակը՝ խորհրդարանի «ամենաաշխատասեր» պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Դեռեւս ցուցանակ չկար Ալեքսանյանի անուն-ազգանունով, սակայն ներսում գտնվող աշխատակիցներից մեկը հայտնեց այդ մասին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից