Հասարակություն 

Նյու Յորքում մարդկանց բազմության մեջ մխրճված վարորդը հայտնել է, թե ինչու է դա արել

analitik.am

Մայիսի 1-ին Նյու Յորքում մարդկանց բազմության մեջ մխրճված մեքենայի վարորդը ոստիկանությանը հայտնել է, որ ինչ-որ ձայներ է լսել և սպասել է, որ կմահանա, այս մասին հայտնում է  Associated Press-ը՝ հղում անելով իրավապահներին:

Փորձաքննությունը նախկին զինվորական 26-ամյա Ռիչարդ Ռոխասի արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերել, թմրանյութի մասով որևէ տեղեկություն չկա:

Երեկ տեղի ունեցած միջադեպի ականատեսները պատմել են, որ Honda-ով մարդկանց բազմության մեջ մխրճված վարորդը մտածված է արել ամեն ինչ՝ միտումնավոր վրաերթի ենթարկելով անցորդներին:

Արդյունքում 18-ամյա աղջիկ է մահացել, կա 22 վիրավոր:

Կատարվածն ահաբեկչություն չի համարվում:

Նույն շարքից