«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Հրայր Անտոնյան

analitik.am

Ներկայացված է Տարվա վարչական շրջանի լավագույն  ղեկավար կատեգորիայում  D-4

Ծնվել է 1974թ. ապրիլի 15-ին Երևանում: 
1981-1991թվականներին սովորել է Երևանի թիվ 74 դպրոցում:
1991-1996 թվականներին սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետի էկոնոմիկայի պետական կառավարում բաժինը:
1995 թվականին աշխատել է «Սանմաքրում» ՎԱԿՁ-ում, որպես տնտեսագետ:
1998 թվականին աշխատել է «Հրաշք մաքրում» ԱԿ–ում, որպես փոխտնօրեն:
2000-2002 թվականներին աշխատել է «Հրաշք մաքրում» ԱԿ–ում, որպես գործադիր տնօրեն:
1996-1997 թվականներին ծառայել է ՀՀ Ազգային բանակում:
2002-2005 թվականներին աշխատել է Երևանի Արաբկիր համայնքի ղեկավարի աշխատակազմում, որպես կոմունալ տնտեսության բաժնի պետ:
2006-2008 թվականներին աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում ԲՊՏ անտառների վերահսկողության պետ:
2009-2011 թվականներին Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում, որպես կոմունալ տնտեսության և համատիրությունների հետ համագործակցության բաժնի պետ:
2011թվականին հունվարից-նոյեմբեր աշխատել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2011թվականին նոյեմբերին նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:
2011թվականին ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ, որպես ասպիրանտ:
2010 թվականից Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Նույն շարքից