Հասարակություն 

5-ամյա երեխան պատմել է, թե ինչպես է փրկել մորը

analitik.am

Մեծ Բրիտանիայում 5-ամյա երեխան փրկել է մորը, ով ընկել է աստիճաններից: Միջադեպի պահին 30-ամյա Ջեմմի Հարրիսի ամուսինը տանը չի եղել, հետևաբար միակ հույսը եղել է  5-ամյա Ալֆին:

Երբ Ջեմմին ընկել է և կորցրել գիտակցությունը, երեխան զանգահարել է շտապօգնությունը, հայտնել, որ մայրն ընկել է, շատ հանգիստ բացատրել է, որ վերջինս չի խոսում և չի շարժվում, հայտնել է տան հասցեն, ապա դուրս է եկել տանից և փողոցում սպասել բժիշկներին:

Երիտասարդ մայրիկին հոսպիտալացրել են, սակայն ժամեր անց նա արդեն տանն է եղել, քանի որ լուրջ վնասվածքներ չեն եղել:

Ավելի ուշ երեխան հայտնել է, որ ամեն ինչ սովորել է իր սիրելի մուլտֆիլմից՝ հրշեջ Սեմի մասին:

Նույն շարքից