«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Արմեն Սարգսյան

analitik.am

Ներկայացված է Տարվա վարչական շրջանի լավագույն  ղեկավար կատեգորիայում  D-8

Ծնվել է 1962 թվականի փետրվարի 24-ին, Երևանում:

1969-1979թթ. սովորել է Երևանի թիվ 110 միջնակարգ դպրոցում:

1979-1980թթ. սովորել է Երևանի թիվ 1 պրոֆտեխնիկական ուսումնարանում:

1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1997-2001թթ. սովորել է Երևանի ֆինանսաբանկային-բորսայական համալսարանում`ստանալով իրավաբանի որակավորում:

2001-2004թթ սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում` պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտությամբ` ստանալով պետական ծառայողի որակավորում:

1982-1997թթ. աշխատել է «Հայէլեկտրամեքենա» գործարանում` որպես վարպետ, ավագ վարպետ, տեղամասի պետ, ապա` արտադրամասի էներգետիկ:

1997-2000թթ. աշխատել է Շենգավիթի թաղապետարանում` որպես ֆինանսական բաժնի 1-ին կարգի մասնագետ:

2000-2001 թթ. աշխատել է «Երևանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Շենգավիթ » մասնաճյուղում ` որպես փոխտնօրեն:

2001-2002թթ. աշխատել է Շենգավիթի թաղապետարանում` որպես ոչ բնակելի տարածքների շահագործման բաժնի պետի տեղակալ:

2002-2009թթ. եղել է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի «Հայէքսպերտիզա» ընկերության փոխտնօրեն:

2009-2011թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում`որպես առևտրի և սպասարկումների վարչության պետ:

05.12.2011թ.-ին նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 1991 թվականից, ՀՀԿ խորհրդի անդամ ` 2012թ.-ից:

Մասնակցել է ՀՀ պաշտպանության և Արցախի ազատագրման մարտական գործողություններին, պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» , «Մարտական ծառայություն», «ՀՀ զինված ուժերի 20 տարի» մեդալներով, <> հուշամեդալով, «Մարտական գործողությունների մասնակից» շքանշանով և այլ պարգևներով:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Նույն շարքից