Քաղաքականություն 

ԱԺ փոխնախագահներն ընտրվեցին

analitik.am

Քիչ առաջ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյան հայտնեց, որ ԱԺ փոխխոսնակներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել

Մելքումյանը:

Շարմազանովի ընտրության մասնակցել է 100 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13:

Արփինե Հովհանիսյանի ընտրությանը մասնակցել է 100 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկները թիվը 5 է: Կողմ քվեարկել է 73 պատգամավոր, դեմ՝ 22:

Միքայել Մելքումյանի  ընտրությանը մասնակցել է 100 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6, կողմ՝ 65, դեմ 29

 

Նույն շարքից