Հասարակություն 

Իրականություն կդառնա «Անմահության մարտիկներ» հուշապատումը

analitik.am

Մայիսի 18-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ բարեգործական համերգ նվիրված մերօրյա հերոսների հիշատակին:

Բարեգործական համերգի նպատակն էր տպագրել «Անմահության մարտիկներ» խորագրով հուշապատում գիրք, որը հասարակության լայն շերտերին կպատմի վերջին տարիներին (2014 թվականից հետո) հայրենիքի համար կյանքը զոհած 130 երիտասարդների և նրանց կատարած սխրանքների մասին:

Համերգին ներկա էին և բարեգործությանը ներդրում ունեցան նաև ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցները:

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ ՀՀ ԱԻՆ արհմիութենական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը նշեց.
- ՀՀ ԱԻ նախարարությունը հավատով է, որ կազմվող գիրքը կարող է դառնալ մատաղ սերնդի սեղանի գիրք` իրենց հասակակիցների սխրանքը միշտ աչքի առջև ունենալու հիշողությամբ: Արհմիութենական կազմակերպության յուրաքանչյուր անդամի փոքրիկ ներդրումը շնորհակալությունն է այն հերոսներին, ում համար ընտանիքի ու հայրենիքի պաշտպանությունը սուրբ պարտականություն է:

Համերգի ժամանակ «Վահագն» հասարակական կազմակերպության կողմից ոսկե հուշամեդալով և պատվոգրերով պարգևատրվեցին ԱՍԱԼԱ խմբավորման մարտիկները:

Նույն շարքից