Քաղաքականություն 

ԱԺ փոխխոսնակների կենսագրությունները

analitik.am

Ձեզ ենք ներկայացնում 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակների կենսագրությունները.

Էդուարդ Շարմազանովը.

Ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Ալավերդիում:

1997թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

1995թ. հիմնադրել է Ալավերդու «Զարթոնք» ուսանողական միությունը:

1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավար:

1999-2002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում ուսուցիչ:

2002-2005թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ:

2005թ. մայիսին առաջադրվել է Ալավերդու քաղաքապետի թեկնածու, 2005-2007թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 2013 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ է:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-06.12.2011թթ.` Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 06.12.2011-31.05.2012թթ.` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ մամուլի խոսնակ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում գրանցվել է ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2017թ. մայիսի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով եւ մրցանակով (2003թ.), «Հայկյան» մրցանակով («Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար» անվանակարգ, 2005թ.), «Գարեգին Նժդեհ» (2006թ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2008թ., ՊՆ) մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2009թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով (2011թ.), Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով (2013թ.), ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվոգրով (2013թ.), «ԵԿՄ 20-ամյակ» հուշամեդալով (2014թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2015թ.), ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով (2015թ.):

Գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը եւ ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Արփինե Հովհաննիսյան.

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում:

2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, 2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 19.05.2008-30.09.2008թթ.` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական: 2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2015 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

2016թ. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:

2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում գրանցվել է ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2017 թ. մայիսի 19-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

ՀՀ Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով:

Պարգեւատրվել է «ԵԿՄ-20 տարի» հոբելյանական հուշամեդալով:

Ամուսնացած չէ:

Միքայել Մելքումյան.

Ծնվել է 1962թ. ապրիլի 1-ին Երեւանում:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1983թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԵԺՏԻ) պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 1987թ. ավարտել է ԵԺՏԻ-ի ասպիրանտուրան: 1994, 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում եւ ,Փարիզ-12ե համալսարանում (Ֆրանսիա): Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1987-1990թթ. ԵԺՏԻ-ում աշխատել է արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999թթ. եղել է ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: 2000թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009-2012թթ.` ՀՊՏՀ Միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

2016թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում գրանցվել է ԱԺ պատգամավոր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից:

2017թ. մայիսի 19-ին ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ:

Հեղինակ է 130-ից ավելի գիտական աշխատությունների, այդ թվում` մենագրությունների եւ ուսումնական ձեռնարկների:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Նույն շարքից