Հայտնաբերվել է օձ

Հայտնաբերվել է օձ

Մայիսի 19-ին, ժամը 11:04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Պ. Սեվակ փողոցի 4-րդ անցումի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք։