Հասարակություն 

Մարկ Ցուկերբերգը 15 տարվա վաղեմության տեսանյութ է հրապարակել

analitik.am

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը տեսանյութ է հրապարակել, որն արվել է 2002 թվականին: Տեսանյութում ֆիքսված է այն պահը, երբ վերջինս տեղեկանում է Հարվարդի համալսարան ընդունվելու մասին: Ընդ որում,ակնհայտ երևում է, որ երիտասարդն այնքան էլ ուրախ չէ աշխարհի ամենահեղինակավոր բուհն ընդունվելու համար: Դրա փոխարեն շատ ուրախ է նրա հայրը, ով ֆիքսել է պահը:

Այն ժամանակ Մարկի հայրը նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ իր որդին 2-րդ կուրսում թողնելու է ուսումը, որպեսզի կենտրոնանա Ֆեյսբուքի աշխատանքի վրա:

Նույն շարքից