«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Կարապետ Գուլոյանի գործունեությունը

analitik.am

 Ներկայացված է Տարվա լավագույն քաղաքապետ կատեգորիայում J-9


2008 թվականի աշնանը Կարապետ Գուլոյանը աբովյանցիների վստահության քվեն ստացավ` խոստանալով կյանքի կոչել մեծաթիվ ծրագրեր: Քաղաքի կառավարումը վստահվեց երիտասարդ, բանիմաց և աշխատասեր մարդու: Նորընտիր քաղաքապետը գիտակցում էր սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում քաղաք ղեկավարելու պատասխանատվությունը, բայց չերկմտեց` քաղաքը պետք է ապրեր ու զարգանար: Ընտրվելուց անմիջապես հետո Կ. Գուլոյանը նախևառաջ կարևորեց նախընտրական խոստումների իրագործումը: Նրա կառավարման տարիներին քաղաքն ունեցավ բազում հաջողություններ, ուստի պատահական չէր, որ 2012 թվականի սեպտեմբերի 23-ին աբովյանցին` իր ձայնը ևս մեկ անգամ տալով գործող քաղաքապետին, փաստեց, որ հավատում է իր քաղաքապետին և նրա ծրագրերի իրագործման արդյունավետությանը: Նրա կառավարման տարիներին քաղաքի ունեցած բազում հաջողություններից թվարկենք մի քանիսը:


Կառուցվել է Աբովյան քաղաքի մուտքը խորհրդանշող հոյակերտ կոթողը, բարեկարգվել է շրջակայքը:


Քաղաքի հասարակական կենտրոնում՝ Բարեկամության համալիրում, կառուցվել է դեկորատիվ շատրվաններով 3 ջրավազան՝ 200 ք.մ. ջրային մակերեսով, կատարվել շուրջ 10 հազար ք.մ. կանաչապատում, տեղադրվել նստարաններ և դեկորատիվ լուսավորություն, միաժամանակ վերանորոգվել են Հայ-Ռուս ժողովրդների բարեկամության հուշարձանի և Խ. Աբովյանի կիսանդրու պատվանդանները:


Խաղաղության հրապարակին հարող տարածք է տեղափոխվել քաղաքային մանկական այգին:


Վերանորոգվել և վերակառուցվել է <> սպորտի և մշակույթի համալիրի հարթ տանիքը, արտաքին պատերը և մուտքի հատվածը:


Հիմնանորոգվել է թիվ 4 մանկապարտեզը, վերակառուցվել են քաղաքի թիվ 2, 3, 10, 12 մանկապարտեզների տանիքները, կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:


Քաղաքի ջրամատակարարման բարելավման համար կատարվել է 300 միլիոն դրամից ավելի ներդրում` նոր ջրագծերի անցկացման հետևանքով քանդված փողոցների վերականգման և ասֆալտապատման համար: Աբովյանի գերակշիռ մասն այսօր շուրջօրյա ջրամատակարարում ունի:


Վերանորոգվել և ասֆալտապատվել է քաղաքի կենտրոնական և ներթաղամասային փողոցները, շենքերի բակերը, մայթերը և հարող տարածքները, Էլար թաղամասը` շուրջ 86 000 ք.մ. մակերեսով. ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել նաև 8-րդ միկրոշրջանում:


Քաղաքի շենքերի բակերում կառուցվել է 14 տիպային խաղահրապարակներ, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի դաշտերով, տեղադրվել են մարզա-խաղասարքեր:


Վերանորոգվել և վերականգնվել է Հատիսի, Կոտայքի, Էդ. Ավագյանի, Էդ. Պետրոսյանի, Ազատամարտիկների, Ս. Մնացականյանի, Երևանյան փողոցների արտաքին լուսավորության համակարգը:


Վերանորոգվել և ընդլայնվել է Հատիս, Երևանյան, Սևանի, Նաիրյան փողոցների, քաղաքային տնկարանի և այգու, Էլար թաղամասի ոռոգման համակարգը:


Քաղաքապետարանի կողմից հատկացված տանիքային ծածկույթներով, համատիրությունների միջոցով վերանորոգվել է 11 հազար ք.մ. հարթ տանիքներ:


Վերանորոգվել և գործարկվել է բազմահարկ շենքերի 9 վերելակներ: Բարձրհարկերի վերելակները հիմնականում գործում են:


Գազաֆիկացվել է 8-րդ միկրոշրջանի երեք թաղամասեր, Հանրապետության պողոտայի թիվ 15, 15ա, 17 բազմաբնակարան շենքերը և անապահով 12 ընտանիքների բնակարաններ:


Քաղաքապետի միջնորդությամբ անվճար բուժօգնություն են ստացել հարյուրավոր աբովյանցիներ: 


Օրինականացվել է 1500 ավտոտնակ, շենք և շինություն:


Կազմակերպվել և հավուր պատշաճի անցկացվել են համաքաղաքային տասնյակ միջոցառումներ: Աբովյանը, ինչպես հանրապետության ցանկացած քաղաք, ունի լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ: Այսօր էլ առաջնահերթ է բարեկարգման, կանաչապատման, բնակֆոնդի պահպանման, մանկապարտեզների և մշակութային օջախների հիմնանորոգման, բնակչության սոցիալական խնդիրների, զբաղվածության և հանգստի հարցերի լուծմանը միտված ծրագրերի իրականացումը: Արդեն իսկ հիմնանորոգվել է Երևանյան փողոցի մուտքի հենապատը, փողոցային առևտուրը կանխելու համար կառուցվել է քաղաքային շուկա, իսկ այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքները նմանատիպ ևս մեկ շուկա կառուցելու համար, 2014թ. Աբովյանը կունենա քաղաքային թատրոն, երեխաների աջակցության կենտրոն, քայլեր կձեռնարկվեն բնակելի շենքերի և հասարակական կառույցների արտաքին տեսքի բարեկարգման համար, քաղաքապետը հավանություն է տվել մատչելի բնակարաններ կառուցելու ծրագրին` պատրաստակամություն հայտնելով համապատասխան տարածքներ տրամադրելու  


Շարունակվում են 8-րդ և 7-րդ միկրոշրջանների կենտրոնական փողոցների, քաղաքի թաղամասերի փողոցների, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատումը, նախատեսվում է կառուցել ներթաղամասային գիշերային լուսավորության և քաղաքի բոլոր հուշարձանների դեկորատիվ  լուսավորության համակարգեր,


Շարունակվելու են կառուցվել նոր խաղահրապարակներ,


Շարունակաբար շենքերի բակերում տեղադրվելու են տաղավարներ, նստարաններ և խաղասարքեր,


Քաղաքապետարանն աջակցելու է բազմահարկ շենքերի տանիքների, մուտքերի վերանորոգմանը, ապակեպատմանը,


Ապահովելու է բոլոր վերելակների անխափան ու անվտանգ շահագործումը,


Աջակցելու է քաղաքում առկա աշխատատեղերի պահպանմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը,


Գարնանը նախատեսվում է հիմնանորոգել թիվ 3, 10 և 12 մանկապարտեզները, հետագայում նաև մշակույթի պալատը և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը,


Ընդլայնվելու են կանաչապատ տարածքները` քաղաքը քամուց և ավազափոշուց պաշտպանելու համար,


Ջանքեր են գործադրվելու ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու համար


Անհրաժեշտ ծրագրեր են իրականացվելու աղբահանման բարելավման և հետագայում աղբամշակման ժամանակակից գործարան հիմնելու համար,


Քաղաքապետարանը ներդնում է հնարավոր միջոցները քաղաքի բուժհաստատությունների սպասարկման որակի բարձրացման, ժամանակակից սարքավորումներով վերազինման և շենքերի վերանորոգման համար,


Անհրաժեշտ միջոցներ են հատկացվում մշակույթային կյանքի աշխուժացման, բնակչության բովանդակալից ժամանցի և հանգստի կազմակերպման համար: Քաղաքապետի անմիջական ղեկավարությամբ 2013թ-ին մեծ շուքով նշվեց Աբովյան քաղաքի հիմնադրման 50-ամյակը, միջոցառումներ կազմակերպվեցին քաղաքի գրեթե բոլոր մշակութայնին և կրթական հաստատություններում, իսկ քաղաքի հիմնադրման և կառուցման գործում մեծ ներդրում ունեցած ավելի քան հարյուր աբովյանցի քաղաքապետի կողմից պարգևատրվեցին ոսկե մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով


Քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի աջակցում է հանրապետության տարբեր բուհերում ուսանող աբովյանցի անապահով ընտանիքների երիտասարդներին,


Արվում է հնարավոր առավելագույնը մանկապարտեզների, երաժշտական, գեղարվեստի, շախմատի դպրոցների, համայնքային գրադարանի և մարզադպրոցի բնականոն գործունեությունն ապահովելու, հանրակրթական դպրոցներին աջակցելու համար:


Յուրաքանչյուր աբովյանցի իր սոցիալական և իրավական խնդիրներով շարունակում է մնալ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:


Քաղաքապետը հավատում է, որ Աբովյանը լինելու է ավելի բարեկարգ, ավելի կանաչապատ, կյանքով լեցուն, յուրաքանչյուր աբովյանցու համար սիրելի ու հարազատ օջախ` ուր նա հարգված է ու պաշտպանված:


Կենսագրությունն այստեղ


Քվեարկել կարող եք այստեղ

 

Նույն շարքից