«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Հարցազրույց 

Հարցազրույց Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի հետ

analitik.am

 Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն քաղաքապետ» կատեգորիայում

Քվեարկել այստեղ


Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին  ՀՀ ՏԻՄ գործունեությունը. նշեք բացթողումներ և առավելություններ:

 

2013թ.-ին Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը նպատակաուղղված  է եղել  օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ապահովվելու անհրաժեշտ պայմաններ բարեկարգ ու ուժեղ,սոցիալապես ու տնտեսապես հզոր համայնք ունենալու համար : Որպես առավելություն նշեմ, որ տարեցտարի ամրապնդվում է ժողովրդավարության ինստիտուտը, իրապես հաստատվում է այն սկզբունքը , որ իշխանությունը պատկանում է ժողովրդին : Այստեղ ինչևէ բացառիկ նշանակություն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները ,որոնց աշխատանքն է երաշխիք հանդիսանում առավել առողջ ու հանրային մտածելակերպ ձևավորելու գործում :

Առավելությունների կողքին չի կարելի չնշել նաև որոշ բացթողումներ :

Որպես բացթողում նշեմ այն հանգամանքը , որ բացակայում են բավարար ներդրումներ , որոնց շնորհիվ հնարավոր կլինի տնտեսապես հզորացնել համայնքները :Միայն համայնքների բյուջեների մուտքերով իրատեսական չէ լուծելու այն բոլոր խնդիրները , որոնք  ծառացած  են համայնքÝեñի առջև :

Ինչպե՞ս եք գնահատում  ավագանու ինստիտուտի գործունեությունը, արդյոք հասարակությունն ակտիվորեն մասնակցում է համայնքի կառավարմանը, եթե ոչ, ապա ինչու՞:

 

Ավագանու ÇÝëïÇïáõïÁ տեղական ինքնակառավարման համակարգում հանդիսանում է կարևոր իրավական ինստիտուտ: Ավագանու մասնակցությամբ համայնքի կառավարումը նպաստում է խնդիրների արագ ու օպերատիվ լուծմանը :

Որպես ներկայացուցչական մարմին համայնքի ավագանին՝ իրականացնում է ժողովրդի իշխանությունը և լուծում համայնքային խնդիրները :

Հասարակության ակտիվ մասնակցությունը  համայնքի կառավարման  գործընթացներին ապահովում է համայնքի ավագանին: Ավագանին միաժամանակ հակակշիռ  է հանդիսանում համայնքի ղեկավարին :

Բնակչության կենսամակարդակն աճե՞լ է, թե նվազել Ձեր համայնքում 2013թ.-ին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել արտագաղթը կանխելու ուղղությամբ: 

2013 թվականին  մեր համայնքում կենսամակարդակի նվազում չի արձանագրվել: Համայնքի ազգաբնակչությունը մեծ հավատ ու վստահություն ունի համայնքային կառավարման մարմինների հանդեպ ,երկուստեք առկա է փոխադարձ սերտ կապ ու հարգանք համայնքային  խնդիրները լուծելու հարցում :

Համայնքից արտագաղթ  էապես տեղի չի ունեցել: Այդ բացասական երևույթից խուսափելու  համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, մշակվում համապատասխան ծրագրեր ՝ կապված աշխատատեղերի ստեղծման , սոցիալական խնդիրների լուծման հեï :  

Ի՞նչ կմաղթեք գալիք տարում Հայաստանին և հայությանը:

 

Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ և բարգավաճ երկիր, խաղաղություն,երջանկություն,բարեկեցություն: Մաղթում եմ , որ մեր ուժերը ճիշտ բաշխենք մեր երկրի տարբեր ոլորտներում և հաջողությամբ պսակենք մեր իղձերն ու ծրագրերը:  

Նույն շարքից