«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն 

Արփինե Հովհաննիսյանի 2013թ-ի ձեռքբերումները

analitik.am

Արփինե Հովհաննիսյան. Տարվա ամփոփում

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ» կատեգորիայում.

Քվեարկել այստեղ

Ձեռքբերումներ.

1.«Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի շնորհիվ մեր օրենսդրության մեջ ամրագրվեց միջազգային իրավունքում լայնորեն տարածում գտած «համայնապատկերի ազատություն» (freedom of panorama) ինստիտուտը:  Օրենքի նախագիծը ուղղված էր նախևառաջ վիքիդարանում  և այլ տիրույթներում հայկական մշակութային կոթողների լուսանկարների պաշտպանությանը, քանի որ մինչև նախագծի ընդունումը թուրք և ադրբեջանցի օգտատերերը, հենվելով մեր օրենսդրական կարգավորման բացի վրա, պահանջում էին հայկական մշակութային կոթողների նկարների հեռացում, ինչի արդյունքում մի շարք հեղինակավոր կայքերում հնարավոր չէր լինում տեղադրել հայկական հուշարձանների նկարները:

2. «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը  նպատակ էր հետապնդում ոչ միայն առավել մանրամասն սահմանել թերթերի, ամսագրերի հոդվածներից քաղվածքների օգտագործման կարգը, այլ նաեւ կարգավորում է ինտերնետային կայքէջերի հոդվածների օգտագործման կարգը: Նախագիծը մշակելիս ակտիվորեն համագործակցել եմ տպագիր և էլեկտրոնային մամուլի միջոցների ներկայացուցիչների հետ: Հարկ է նշել, որ այս նախագիծը առաջին օրենսդրական նախաձեռնություն է, որ միտված է պայքարելու լրատվական դաշտում գրագողության դեմ:

3.«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եվ օգտագործման մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունը նպատակ ունի սահմանափակել այն դեպքերը, երբ  պատմության և մշակույթի հուշարձանը կարող է տեղափոխվել: Ըստ նախագծի դա կարող է արվել միայն այն դեպքում երբ դա պահանջում է հուշարձանի նյութական պահպանությունը:

Բացի ԱԺ-ում օրենսդրական գործունեության իրականացնելուց, գործունեություն եմ ծավալել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, մասնավորապես հանդես եմ եկել կոռուպցիայի, ազգային անվտանգության, Սիրիայի և սիրիայերի և այլ հարցերի վերաբերյալ զեկույցներով:

Բացի  գործնական ձեռքբերումներից՝ 2013 թվականը ինձ համար ձեռքբերումների շրջան էր այն առումով, որ  շատ ավելի լրջորեն  եմ արժևորել այն ամենը, ինչ ունեմ, այն ամենը, ինչին ձգտում եմ և այն ամենը, ինչը կարևոր է  ինձ համար կյանքում, այլ կերպ ասած` կյանքի այս փուլը արժեքների վերաարժևորման փուլ է: Այս պահի դրությամբ ամենամեծ ձեռքբերումն ինձ համար ես համարում եմ այն մոտեցումը, որ ես ունեմ կյանքի նկատմամբ, ունեմ հավատ և գնահատանք մարդկային պարզագույն արժեքների նկատմամբ և հնարավորինս շրջապատված  եմ  անկեղծ  ջերմ ընկերներով: 2014 թվականը ևս կարծում եմ բոլոր առումներով լինելու է ակտիվ և հագեցած տարի: 

Նույն շարքից