Ռազմական 

Հայաստանում լազերային սարք են ստեղծել դիպուկահարներ հայտնաբերելու համար. ՌԻԱ Նովոստի

analitik.am

Հայաստանում մշակել են լազերային սարքը, որը կարողանում է հայտնաբերել ռազմական նշանակություն ունեցող օպտիկական սարքերը և ոչնչացնում դրանք: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Արամ Սայադյանը:

Սայադյանը նշել է, որ սարքը կարողանում է հայտնաբերել օպտիկական միջոցները, ապա հզոր լազերային հարվածով ոչնչացնել դրանք: Այդ սարքը կարողանում է դիպուկահարին հայտնաբերել մինչև կրակոցը:

Սայադյանը նաև հայտնել է, որ ռազմական նշանակություն ունեցող սարքը փոքր է և շատ հեշտ է այն թաքցնել հակառակորդից:

 

 

Նույն շարքից