«ԱՍ» մրցանակաբաշխություն Հարցազրույց 

Հարցազրույց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն քաղաքապետ» կատեգորիայում



Քվեարկել այստեղ





Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին ՀՀ ՏԻՄ գործունեությունը. նշեք բացթողումներն ու առավելությունները:


-2013թ.-ին մենք ունեցանք լուրջ ձեռքբերումներ.

Զգալի աշխատանքներ կատարվեցին քաղաքի փողոցների բարեկարգման, լուսավորման և աղբահանության ուղղությամբ: Այնպես որ ՏԻՄ գործունեությունը շատ արդյունավետ էր, և այն գնահատում եմ լավ: Ամենակարևորը, որ բացթողումներ քիչ են եղել:


Ինչպե՞ս եք գնահատում ավագանու ինստիտուտի գործունեությունը, արդյոք հասարակությունն ակտիվորեն մասնակցում է համայնքի կառավարմանը, եթե ոչ, ապա ինչու՞:


-Ավագանու հետ ազգաբնակչության կապը սերտ է: Ավագանու ինստիտուտի գործունեությունը գնահատում եմ նորմալ:

Անհնար է պատկերացնել կառավարումն առանց ազգաբնակչության մասնակցության: Ազգաբնակչության կողմից վեր հանված բազմաթիվ խնդիրներ ընդգրկված են համայնքի զարգացման քառամյա ծրագրում: Քաղաքի Կենտրոնական հրապարակի վերակառուցումն այդ խնդիրներից մեկն է, որի լուծումը ազգաբնակչությունը տեսավ «Նոր-Բայազետ բարեգործական հիմնադրամ»-ի ստեղծմամբ: Այսօր բնակիչները հանդես գալով «սկսենք մեզանից» ակցիայով, իրենց ներդրումն են ունենում այս կարևոր գործում:


Բնակչության կենսամակարդակն աճե՞լ է, թե նվազել Ձեր համայնքում 2013թ.-ին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել արտագաղթը կանխելու ուղղությամբ:


-Քիչ չեն աշխատանքները, որոնք խթանում են բնակչության կենսամակարդակի բարձրացումը և ուղղված են արտագաղթի կանխարգելմանը: Բնակիչներն անմիջական մասնակցություն ունենալով ՏԻՄ կառավարմանը, գնահատում են կատարված յուրաքանչյուր աշխատանք: Ամենակարևորը, որ նրանց կողմից զգացվում է հոգածություն և սեր իրենց քաղաքի հանդեպ:

 

Ի՞նչ կմաղթեք գալիք տարում Հայաստանին և հայությանը:


-Մեր երկրին մաղթում եմ խաղաղություն և կայունություն, թող ժողովուրդն ապրի բարեկեցիկ և արժանավայել կյանքով:



Նույն շարքից