«ԱՍ» մրցանակաբաշխություն Հարցազրույց 

Հարցազրույց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն փոխնախարար» կատեգորիայում

 

Քվեարկել այստեղ


Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Հայաստանը՝ մասնավորապես Ձեր գործունեության ոլորտում:


2013-ին բնորոշ էին ակտիվ զարգացումներ՝ թե ներքին, թե արտաքին քաղաքական ոլորտներում: Որպես ԱԳՆ-ի ձեռքբերումներ, կնշեի Հայաստանի նախագահությունը Եվրոպայի Խորհրդում և Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպությունում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, ինչպես նաև Հայաստանի ներգրավումը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին և ԵՄ հետ ակտիվ փոխգործակցության շարունակումը:

Որպես կորուստներ պետք է արձանագրել Սիրիական ճգնաժամով պայմանավորված սիրիահայության ծանր վիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում զոհերի և վիրավորների առկայությունը:


Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իշխանություն-հասարակություն կապը, արդյոք Հայաստանում անցնող տարում քաղաքացիական հասարակության կայացման բնագավառում զարգացում տեղի ունեցավ:


2013-ին ընդլայնվեց իշխանություն-հասարակություն երկխոսությունը և նվազեցին այդ երկխոսության մեջ անհանդուրժողականության դրսևորումները, հասարակության ձայնն ավելի լսելի դարձավ իշխանությունների համար, ինչը կարևոր է քաղաքացիական հասարակության կայացման համար:


Ի՞նչ ներդրում եք ունեցել 2013թ.-ին Ձեր գործունեության ոլորտում, և ի՞նչ կուզենայիք անել, որ հնարավորությունների կամ ժամանակի սակավության պատճառով չկարողացաք անել: 


Շարունակել եմ իմ գործունեության մեջ ձգտել ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աջակցության գործում: Մասնավորապես, հարկ եմ համարում հիշատակել ֆրանսիական «Հակամարտությունների պատճառները և կանխարգելման նոր ձևերը» ժողովածուի երրորդ հատորում լույս տեսած «Ինչու դեռևս կարգավորված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» հոդվածս: Կցանկանայի, որ առաջընթաց արձանագրվեր ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում՝ համաձայն արցախցիների արտահայտված կամքի, ինչը հնարավոր չէ քանի դեռ Ադրբեջանը առաջնորդվում է հայատյացությամբ և «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով


Ի՞նչ կմաղթեք գալիք տարում ՀՀ քաղաքացիներին և Հայաստանին:


ՀՀ քաղաքացիներին և Հայաստանին մաղթում եմ գնահատել և զարգացնել դրականը, իսկ բացասականից ձերբազատվելու համար կենտրոնանալ ոչ թե հետևանքների, այլ պատճառների վրա:

 


Նույն շարքից